HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ում քննարկում են ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև

Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի հոկտեմբերի 10-ին նիստում բանավեճի ձեւաչափով քննարկում է ընթանում «Ռազմական գործողություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով։ Քննարկման արդյունքում որեւէ փաստաթղթի ընդունում նախատեսված չէ։

Հայաստանից ելույթ են ունենալու ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։ Ընդդիմության անունից հանդես կգա «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գեւորգյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter