HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում հրթիռակոծությունից զոհվածների թիվը հասել է 19-ի

Նախօրեին Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 քաղաքացի էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հրթիռներն ընկել են 12 մարզերի և Կիևի կրիտիկական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով առաջացել է ավելի քան 30 հրդեհ, որը մարվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, ևս 105-ը՝ վնասվածքներ ստացել»,- հայտարարել է ուկրաինական գերատեսչությունը։

Հոսանքազրկված է Կիևի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի և Խմելնիցկու 301 բնակավայր։ Հայտնի է դարձել, որ Կիևի հրթիռակոծության հետևանքով մահացել է մանկական ուռուցքաբան Օքսանա Լեոնտևան։ 

Նախօրեին ռուսական ուժերը հրթիռակոծել էին Կիևը, Դնեպրը, Զապորոժյեն, Օդեսան, Լվովը, Սումին, Կրիվոյ Ռոգը, Խմելնիցկին և Տերնոպոլը։ Տուժել էին տասնյակ մարդիկ, վնասվել բիզնես կենտրոնները, այգիները, մանկական խաղահրապարակ, ֆիլհարմոնիան և մի քանի թանգարան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բարձր ճշգրտության զինատեսակներով զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։

Լուսանկարը՝ Dimitar Dilkoff/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter