HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրաբույժ-կոնսուլտանտին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է վիրաբույժ-կոնսուլտանտի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊ ընկերության վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Հ. Մկրտչյանի մահը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter