HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոտարի նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ. գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամկետով

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ ԱՆ վերահսկողության վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն:

Նոտարի կողմից ներկայացվել է վերոհիշյալ ժամանակահատվածում կազմված 1115 նոտարական գործեր, որոնցից ընտրանքային եղանակով ուսումնասիրության են ենթարկվել շուրջ 250 նոտարական գործեր, որի արդյունքում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի խախտման հատկանիշներ:

Այս հիմքով արդարադատության նախարարի հրամանով հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում 34 նոտարական գործերում հաստատվել են արձանագրված խախտումները:

Արդյունքում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ՝ «գործունեության կասեցում» մեկ ամիս ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter