HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն և կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է ավազակության և կողոպուտի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Ջ. Իսկանդարյանը, Ա. Ջանոյանը, Տ. Եղիազարյանը, Դ. Թարբաշյանը, Երևան քաղաքի բնակիչ Գ. Չիլինգարյանը, ինչպես նաև Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Ս. Դավոյանը և Վ. Էլամյանը, նախնական համաձայնության գալով, 2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 18-ը կատարել են ավազակություն և գողություն:

Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում նշված անձինք 1-ական ավազակային հարձակում կատարել են Գյումրիում, Երևանում` 1 կողոպուտ և Արարատի մարզի Այգեպատ գյուղում` 7 գողություն` հափշտակելով 3 415 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և գույք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով,

Վ. Էլումյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,

Ջ. Իսկանդարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Ա. Ջանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Տ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով,

Գ. Չիլինգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

Դ. Թարբոշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոհիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2012թ. մայիսի 14-ին ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter