HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ

Դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննությամբ պարզվել է՝ Ա. Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, միջամտել է Լոռու մարզի Օձուն գյուղի երկու բնակիչների միջև առկա վեճի լուծմանը:

Մասնավորապես, Ա. Ջ.-ն, ԱՄ-ի և Վ Բ-ի միջև նախկինում տեղի ունեցած ու շարունակվող վեճի լուծումը պարզելու համար, հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա Մ-ի հետ, որի ընթացքում հրահանգներ է տվել Ա.Մ-ին՝ պահանջելով հաշտվել Վ Բ-ի հետ, սակայն Ա Մ-ն առարկել է կատարել Ա․ Ջ-ի պահանջները, ապա ընդհատել է տեղի ունեցող խոսակցությունը:

Ա.Ջ.-ն, խոսակցության ընդհատումը համարելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանողին՝ «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ հրահանգ է տվել ԱԶ. Ջ-ին պատժել Ա. Մ.-ին: Նույն օրը Ա. Զ. Ջ.-ն հանդիպել է ԱՄ-ին, սակայն վերջինս իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա․ Զ. Ջ-ի վրա և սպանել նրան:

Հաշվի առնելով, որ նշված արարքում առկա է նախկին Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, հսկող դատախազի որոշմամբ Ա. Ջ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter