HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային դիտորդներ տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային դիտորդներ տեղակայել ուկրաինա-բելառուսական սահմանին։ Այդ մասին նա հայտարարել է Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ։

Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը փորձում է Բելառուսին ներգրավել պատերազմի մեջ, և դրա համար որպես առիթ կարող է լինել ինչ-որ կեղծ սադրանք, թե Ուկրաինան փորձում է հարձակվել հարևան Բելառուսի վրա։

Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ երկիրը «չի նախատեսել և չի նախատեսում» հարձակվել Բելառուսի վրա, քանի որ «հետաքրքրված է միայն իր տարածքային ինքնիշխանության մեջ»։ «Մենք մեր լուծումն ենք առաջարկում. Ուկրաինայի և Բելառուսի սահմանին կարող է միջազգային դիտորդների առաքելություն տեղակայվել»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հոկտեմբերի 8-ին Մինսկում այդ երկրի դեսպանը կանչվել էր Բելառուսի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա էր փոխանցվել, որտեղ ասվում էր, թե իբր Ուկրաինան նախատեսում է հարվածել հարևան երկրին։ Բելառուսի ԱԳՆ-ն չէր մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

Հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր «Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանային խմբավորման բացազատման մասին»։ Նա չէր բացատրել, թե որտեղ տեղի կունենա դա և ինչ նպատակով։ Ավելի վաղ, Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը «մասնակցում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիային», սակայն իր զինվորականներին չի ուղարկում հակամարտության գոտի և «ոչ մեկին չի սպանում»։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter