HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործական ծրագիր «Նորք-Մարաշում». սրտի արատով երեխաների վիրահատական ծախսերը կհոգա NECO ընկերությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք-Մարաշ» ԲԿ-ի և NECO (Ազգային էթնիկ կազմակերպությունների կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Համաձայն հուշագրի՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա NECO միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք-Մարաշի» փորձառու վիրաբույժները:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարևոր առաքելությանն աջակցելու պատրաստակամության համար: «Սա իրապես կարևոր և անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը: Որպես Երևանի քաղաքապետ՝ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական և մարդասիրական նախաձեռնություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում»,-ասել է Տարոն Մարգարյանը:

«Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատև: Վստահ եմ, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ը, ունենալով ժամանակակից սարքավորումներ և բարձր որակավորմամբ մասնագետներ, երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն և կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար»,- ընդգծել է Նասեր Կազեմինը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter