HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի սահմանի երկայնքով կտեղակայվի մինչեւ հոկտեմբերի վերջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ամսվա վերջ Հայաստանի տարածքում՝ սահմանի երկայնքով, երկու ամիս ժամկետով Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել։ Այս հայտարարությունը նա արել է Ֆրանսիայի խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավոր Ֆելիսի Ժերարի հարցին, թե որն է առաքելության նպատակը եւ Ֆրանսիայի դերը։

Քաղաքացիական առաքելություն ուղարկելու համաձայնությունը ԵՄ դեսպանները տվել են այսօր՝ Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում։  

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը և գործընթաց սկսել կողմերի միջև։ «Մասնավորապես, մենք կցանկանայինք, որ այս առաքելությունը կարողանար նպաստել սահմանազատման գործընթացին, որը կվերսկվի մոտ օրերս։

Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ստեղծելու վրա՝ բախումներից հետո իրավիճակի և կարիքների, մասնավորապես՝ հումանիտար կարիքների օբյեկտիվ գնահատական ​​տալու համար»,- տեղեկացրել է Կատրին Կոլոնան:

Նա եւս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը Հայաստանի հետ՝ նրա տարածքային ամբողջականության ոտնահարման դեպքում, և հավաստիացրել, որ Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա։

«Մենք աշխատում ենք հանուն խաղաղության՝ ի շահ նրա»,- խոսքը եզրափակել է Կատրին Կոլոնան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter