HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Տեղեկությունը հաղորդել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված լուսանկարի մակագրությամբ, չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել հանդիպումը։ 

Հանդիպման մասին վարչապետի կայքում համապատասխան հաղորդագրություն չի հրապարակվել, ինչպես սովորաբար լինում է պաշտոնական հանդիպումների կապակցությամբ։

Նկատենք, որ Արայիկ Հարությունյանը պատվիրակությամբ Արցախից Երեւան էր եկել օրեր առաջ՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ հայտարարության մեջ խոսք չկա Արցախի մասին։    

Պաշտոնական Ստեփանակերտը բացատրություններ էր ակնկալում Երեւանից։ Թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Հարությունյանը, հայտնի չէ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter