HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում շարունակվում են կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքները

Երևանում անցկացվել է 85.2 կմ լուսավորման ցանց, լուսավորված է 168 բակ ու փողոց, 14 այգի: Շարունակվում են ճարտարապետական արժեք ունեցող շենք-շինությունների արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքները: Մաքրվում են մայրաքաղաքի շենքերի ճակատային հավածները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է բանակցել զբոոսայգիների տարածքներում վարձակալական հիմունքներով տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ այդ տարածքների լուսավորության ապահովման վերաբերյալ:

Լայն թափով շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների և բակային հատվածների բարեկարգման, կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:

Երևանում գույքագրվել է 33 շատրվան: Վերագործարկման ենթակա շատրվանների վերաբերյալ ներկայացվել է նախագիծ` անհրաժեշտ ֆինանսական գնահատականով:

Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցված, սակայն որոշ տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter