HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն և փլուզում Երևանի Շարուրի 37 հասցեում. 2 զոհ (պարբերաբար լրացվող)

Մայիսի 29-ին՝ ժամը 14.48-ին, ահազանգ է ստացվել որ Երևանի Շարուրի 37 հասցեում տեղի են ունեցել պայթյուն և փլուզում, ինչի հետևանքով փլատակներում կա երկու մարդ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ: Դեպքի վայրում է նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Այս պահի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մյուս տուժածի որոնումները շարունակվում են։

Վերջին տվյալներով` ժամը 17.08-ին փրկարարները փլատակներից դուրս են բերել մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ իրենց մոտ տեղափոխված 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը մահացել է:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

«Էլեկտրոն» գործարանի մասին «Հետքի» հոդվածը կարդացեք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter