HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Քննարկվում է եռամսյա հավաքները 25-օրյա դարձնելու նախագիծ

Քննարկում է եռամսյա վարժական հավաքները 25-օրյա դարձնելու նախագիծ։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտնեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպչական հատվածն է։ 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Կարգը շուտով կլինի։ Առաջիկա հավաքները կլինեն 25-օրյա, բայց դա կլինի պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ նամակներ, դիմումներ են ստանում, որտեղ մարդիկ հայտնում են կամավոր կարգով, կարճ ժամակահատավածում վերապատրաստվելու և հերթապահություն իրականացնելու ցանկության մասին։

Նախարարն էլ տեղեկացրեց՝ կամավորությունը պետք է լինի, երբ պահեստազորում գտնվող ՀՀ քաղաքացին ընտրում է տարվա մեջ ժամկետը, երբ ինքը կարող է 25 օր տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն։

«Որպես պահեստազորի ծառայող՝ մեկ ամսյա պատրաստությունը անցնում է, որից հետո երկար ժամանակ նրան չենք անհանգստացնի՝ համարելով, որ ինքն այդ պատրաստությունն անցել է»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նախարարի՝ կանայք նույնպես դիմում են ՊՆ-ին պատրաստություն անցնելու համար։ 

«Շուտով ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա, իհարկե, ըստ ցանկության կլինի»,- եզրափակեց Պապիկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter