HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

650 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի վերազինման համար

Կառավարությունը շուրջ 500 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասեր ձեռք բերելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց՝ մեկ այլ նախագծով Կառավարությունը ևս 150 մլն դրամ կհատկացնի․ անհրաժեշտ է գնել վագոնների պահեստամասեր, մալուխներ, լուսավորության ցանց և այլն։

Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների ապահովումը և նրա հետագա գործունեության բարելավումը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:

ՏԿԵ նախարարը նշեց՝ 14 հզոր օդորակիչն կգնեն, ներկայիս օդորոկիչները տեղադրվել են 1980-ականներին, և դրանից ի վեր չեն փոխվել։ Բացի այդ, СП-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 9 տարի առաջ, խախտվել է  սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։

14 թունելային հզոր օդափոխիչի ձեռքբերման համար կհատկացվի 480 մլն դրամ, իսկ սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռքբերման համար՝ 19,4 մլն դրամ։

Սանոսյանի խոսքով՝ նաև քննարկվում ու շրջանառվում է նախագիծ՝ մոտ 1,5 մլրդ դրամ ներդրում իրականացնելու մասով։ Մետրոյի վերազինումը շարունակական գործընթաց է։

Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  նախագիծը պատրաստ կլինի 2023-ի վերջին, իսկ շինարարությունը պետք է սկսվի 2024-ին։

«Պետք է աշխատենք մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ, և Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք ըստ այդմ»,- նշեց վարաչապետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց՝ մետրոյի նոր կայարանի նախագծի արժեքը 1 միլիարդ 848 մլն դրամ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter