HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անկանխիկ գործարքներից 120 մլն դրամի հետվճար կտրամադրվի թոշակառուներին և նպաստառուներին

Թոշակառուներն ու նպաստառուները շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի անկանխիկ գործարք են իրականացրել, 120 մլն դրամը կվերադարձվի նրանց։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ նախարարի՝ իրականում անկանխիկ գործարքների թիվն ավելի քան 1 մլրդ 400 մլն դրամի է, սակայն մոտ 200 մլն դրամի գործարք կատարվել է ՀՀ սահմաններից դուրս։

Մկրտչյանը հիշեցրեց, որ հետվճարը տարածվում է բացառապես ՀՀ տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ գործարքների, ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի օնլայն բանկինգ հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում։

«Թոռնիկներն առիթից օգտվել են, և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով»,- կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նշեց, որ այդ պարագայում գործարքը հետվճարի մեջ չի մտնելու։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից քարտապան կենսաթոշոկառուները ու նպաստառուները, որոնք Հայաստանում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter