HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ռուսաստանը խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը. Մակրոն

Ռուսաստանն ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը. Մակրոն

Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են ճանաչել 1991 թվականի սահմանները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հոկտեմբերի 12-ին «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնի հարցազրույցի Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար։

Կարոլին Ռու- Պրն նախագահ, գրող եւ ճանապարհորդ Սիլվեն Տեսոն, որը վերադարձել է Հայաստանից, դիմել է ձեզ. «Հայաստանն այնպիսի երկիր չէ, ինչպես մյուսները: Նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը ձեզ են կանչում։ Արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի տակ կդնի իր դաշնակիցների հետ կապերը՝ Հայաստանին տեր կանգնելու համար:

Էմանուել Մակրոն - Նախ՝ Սիլվեն Տեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում հանդուրժողականության, խաղաղության ոգու համար...

Կարոլին Ռու- Եվ մենք հիասթափեցրինք նրան...

Էմանուել Մակրոն- Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Կարող եմ ասել, որ մի քանի օր առաջ այնտեղ եմ գիշերել (հավանաբար նկատի ունի Պրահայի քառակողմ հանդիպումը-խմբ)։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել. մեր նավատորմն օգնել է այս մարդկանց մեկ դար առաջ, երբ այնտեղ տեղի ունեցավ ցեղասպանություն: Մենք պայքարել ենք հայերի ցեղասպանությունը ժխտողների, ռևիզիոնիստների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն և լսում են մեզ։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք էր, դրա շուրջ վեճ կար, բայց Հայաստանը ներկա էր Ղարաբաղում, այս երկրում, որը գտնվում էր Ադրբեջանի սրտում։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց՝ բազմաթիվ զոհերով ու սարսափելի տեսարաններով և գրավեց այս տարածքը։ Սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, մասնավորապես, ակնհայտորեն, ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք ստեղծել։

Կարոլին Ռու- Ի՞նչ կարելի է անել:

Էմանուել Մակրոն- Մենք հստակորեն դատապարտեցինք դա։ Անմիջապես զանգահարեցի նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որը մի քանի օր անց եկավ Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է։ Եվ այսպես, առաջին հերթին ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ թույլ տվեց Հայաստանի վարչապետին հանդիպել Թուրքիայի նախագահի հետ: Որպեսզի ձեզ ներկայացնեմ Պրահայի այս հանդիպման կարևորությունը: Եվ ամենակարևորը, մի քանի ժամ Եվրոպական խորհրդի նախագահի հետ միասին սեղանի շուրջ նստեցրինք երկու գլխավոր հերոսներին, այսինքն՝ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին և որոշեցինք, որ առաջին հերթին երկու կողմերը պարտավորվում են ճանաչել 1991 թվականի սահմանները: Սա սպիտակ գիծն է։ Որ նրանք ընդունեն եվրոպական առաքելությունը, որն այս օրերին արդեն մեկնում է և, հետևաբար, կարձանագրի ապագա խախտումները, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա այնուհետև դիրքորոշվել և վերականգնել կարգը և սահմանների նկատմամբ հարգանքը: Տեսնում եք, որ ամեն ինչ կապված է: Այս սահմանին ի՞նչ է կատարվում երկու տարի շարունակ։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Նրանք իբրեւ թե պահապաններ են։ Այս հակամարտության հիմքում ընկած է մեկ այլ հակամարտություն. Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության հակամարտությունը և միջամտեց այս հակամարտությանը, ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը, որը, սակայն, իրեն մտերիմ երկիր էր։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկարգություններ հրահրել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ Այսպիսով, պարզ ասած, Ֆրանսիան կա, ներկա է որպես միջնորդական ուժ: Այնպես որ, ես վարել եմ այս բանակցությունները մեր երկրի անունից անցյալ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Իսկ հայերին ու Հայաստանը չենք լքի։

Կարոլին Ռու-Չկա՞ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն, որովհետև մենք գազային պայմանագիր ենք կնքել:

Էմանուել Մակրոն- Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում։ Իսկ պայմանավորվածություն չկա։

Կարոլին Ռու- Եվրոպան այո՞:

Էմանուել Մակրոն- Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես կասեմ ձեզ՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, և ես ասում եմ սա ձեր և մեր բոլոր հայրենակիցների աչքերի մեջ նայելով՝ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով։

Մեկնաբանություններ (1)

Thaddeus Khachaturian
we appreciate very much of The USA, The European Union and in particular France condemning Azerbaijan for their aggression against Karabagh and Armenia, humiliating, torturing and killing soldiers including disgracing and killing female soldiers, murdering peaceful civilians, destroying infrastructures, Churches and historical monuments. In addition to condemnation Armenia and Karabagh need up to date weapons so their brave soldiers can defend and defeat this murderous foe and regain their lost territories. I ask the free world to defend Democratic Armenia surrounded by autocratic nations.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter