HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոստելեկոմը ներկայացնում է նոր փաթեթ՝ «R-Max»․ մինչև 500 Մբ/վ Ինտերնետ՝ նոր սերնդի գերհզոր WiFi 6 սարքերով 

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է իր բաժանորդների սպասումներն իրականություն դարձնել՝ այս անգամ հանդես գալով երբևէ ամենաարագ առաջարկով:

Նոր փաթեթը «R-Max»-ն է, որը բաժանորդներին առաջարկում է Ինտերնետի չլսված բարձր արագություն՝ արդեն մինչև 500 Մբ/վ, նոր սերնդի գերհզոր Wi-Fi 6 սարքերով, և իհարկե, Սմարթ հեռուստատեսություն՝ բազմաժանր ալիքներով /մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։

«R-Max» փաթեթին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի գործող բաժանորդները՝ ստանալով ինտերնետի ավելի բարձր արագություն և ավելի շատ հեռուստաալիքներ։

Այսպիսով, «R-Max» փաթեթի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվելու աշխարհում մեծ պահանջարկ վայելող WiFi 6 սարքերից։ Շնորհիվ տեխնիկական ավելի մեծ հնարավորությունների՝ նոր սերնդի WiFi 6 սարքերը ապահովում են Wi-Fi լայն ծածկույթ, կայուն և որակյալ Ինտերնետ հասանելիություն բնակարանում։   

«Մեծ սիրով և ոգևորությամբ մեր բաժանորդներին ենք ներկայացնում “R-Max” սակագնային փաթեթը: Այն ինտերնետի, հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի միասնական փաթեթ է, և իր հետ բերում է  որակի նոր չափանիշներ ու ինտերնետի արագության նոր շեմ․ այս առաջարկի շրջանակում Ինտերնետի 500 Մբ/վ արագությունն արդեն իրական է։ Ավելին, գերհզոր WiFi 6 սարքերը կփոխեն պատկերացումները WiFi կապի մասին։ Նոր սերնդի սարքերի շնորհիվ կտրամադրենք էլ ավելի արագ, կայուն և որակյալ Ինտերնետ ընտանիքի բոլոր անդամների համար, բնակարանի ողջ տարածքում:»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Հատկանշական է, որ «R-Max» փաթեթով «Ռոստելեկոմ»-ն առաջարկում է տարբեր սակագնային պլանների ճկուն բազմազանություն։

«R-Max» փաթեթի մանրամասն պայմաններն՝ այստեղ։ 

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter