HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների գագաթնաժողովի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել Հայաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հիմա այդպիսի թեմա չկար»,- ասել է Օվերչուկը։

Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է առաջարկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների գագաթնաժողովի անցկացում: «Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակահատվածում կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները»,- նշել էր ռուսաստանցի պաշտոնյան։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության կնքմանը։ Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանն առաջարկել է բավականին կառուցողական թեզեր, որպեսզի այդ խաղաղությունը վերջապես ձեռք բերվի»։ Ալիևը հավելել է, որ մինչև 2022 թվականի վերջ կողմերը կկնքեն խաղաղության պայմանագիրը։

Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն իր ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների կարգավորումը։ «Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում հարցերը, որոնք կապված են տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ։ Հուսամ՝ այս առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերը ճշտենք ևս մեկ անգամ»,- ասել է Պուտինը։

Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը հանդիպել էին հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ դրանից առաջ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ժամանակ ՌԴ նախագահն իր մտահոգությունն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի վերաբեյալ՝ նշելով, թե իրավիճակի սրումը հաջողվել է կանգնեցնել։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter