HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորք-Մարաշը» կսպասարկի նաև Մերձավոր Արևելքի սրտի խնդիրներ ունեցող երեխաներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին: Նախագահը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիի գլխավորած կազմակերպության գործունեությունը և հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ Նասեր Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական և բարեգործական ձեռնարկումները Հայաստանում ևս արգասաբեր կլինեն:

Նասեր Կազեմինին Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով և առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով:

Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա է եղել «Կյանքի շնորհ» միջազգային ասոցիացիայի և կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի՝ տեխնիկապես հագեցած և բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաև Մերձավոր Արևելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter