HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի Հանրապետության մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ու Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Ֆերխատ Արջանովը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մայիսի 30-ին տեղի կունենան ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ընդլայնված և նեղ կազմերով հանդիպումներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter