HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանքահորի պայթյունի հետևանքով Թուրքիայի զոհերի թիվը հասել է 40-ի (թարմացված)

28 մարդ զոհվել է, ևս 11-ը տուժել Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ 

Նրա խոսքով՝ տուժածներից վեցը գտնվում են Ստամբուլի հիվանդանոցներում, հինգը՝ Բարթընում։

Ամասրա քաղաքի շրջանում գտնվող հանքահորի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ 300 մետր խորության վրա։ Այդ պահին հանքահորում աշխատում էր 110 մարդ։ Ինչպես հայտնել է Բարթընի նահանգապետ Նուրթաջ Արսլանը, 14 հանքագործի հաջողվել է փրկել հանքահորից, ևս առնվազն 49-ը արգելափակված են գետնի տակ։ Պայթյունի պատճառները դեռևս անհայտ են։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է բոլոր իրադարձությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 15-ին և պատրաստվում է ժամանել դեպքի վայր։ Բարթըն նահանգի դատախազությունը հանքահորի պայթյունի հետևանքով հարուցել է քրեական գործ։

Էրդողանի հանձնարարությամբ՝ արդեն իսկ դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

Թարմացված՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 40-ի։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter