HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տաջիկստանի նախագահը քննադատել է Պուտինին ԽՍՀՄ քաղաքականության շարունակման մեջ և խնդրել հարգել փոքր պետություններին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարգել Կենտրոնական Ասիայի երկրներին։ Այդ մասին նա հայտարարել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի ժամանակ։

«Մենք 100-200 միլիոն չենք։ Բայց մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։ Որտե՞ղ ենք մենք ինչ-որ բան խախտել։ Ինչ-որ տեղ այնպես չե՞նք բարևել։ Մենք միշտ հարգել ենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ (խմբ. ի նկատի ունի Ռուսաստանը) շահերը։ Մենք ուզում ենք, որպեսզի մեզ էլ հարգեն։ Ինչ է, մենք ինչ-որ օտարնե՞ր ենք։ Պետք չի մեր մեջ շատ գումար ներդնել։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրանք ձեզ, որպեսզի չլինի Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը՝ որպես Խորհրդային միության շարունակություն»,- ասել է Ռահմոնը։

Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, հարցերը, ավանդույթներն ու սովորույթները։ «Պետք է գտնել ոսկե միջինը և աշխատել յուրաքանչյուր հանրապետության հետ առանձին»,- նշել է Ռահմոնը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավասար վերաբերմունք չի ցուցաբերում Տաջիկստանին։ «Դուք երեկ ասում էիք երկու միլիոնի մասին (խմբ. ՌԴ-ում Տաջիկստանից միգրանտների մասին է խոսքը), ես ուզում էի ձեզ ասել, որ երկու միլիոնից ավելի մեր քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան ոչ միայն աշխատելու, այլևս սովորելու և բուժվելու»,- ասել է Ռահմոնը՝ հավելելով, որ այդ քաղաքացիների մի մասն այնուհետ լքում է Ռուսաստանը դեպի արևմտյան երկրներ և եթե փակ լինի սահմանը, դժվար իրավիճակ կլինի տաջիկների համար։

Էմոմալի Ռահմոնը նեղսրտել է նաև ռուսաստանցի պաշտոնյաներից։ Նրա խոսքով Տաջիկստանում կազմակերպված ֆորումներից մեկին պետք է մասնակցեր ռուսաստանցի նախարարներից մեկը, սակայն այդ երկիրը ներկայացել էր միայն փոխնախարարի մակարդակով։ Ըստ Ռահմոնի՝ սա անհարգալից վերաբերմունք է Տաջիկստանի նկատմամբ։

«Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» առաջին գագաթնաժողովին, որը տեղի էր ունենում Ղազախստանի մայրաքաղաքում, մասնակցում էին Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Ինչպես նշվում է Կրեմլի կայք էջում, պետությունների ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում միմյանց հետ փոխգործակցությունը։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Дружинин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter