HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո´չ կոռուպցիային» ֆլեշմոբը կայացավ

Այսօր՝ ժամը 11:00-ին, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը Հայաստանի ողջ տարածքում իրականացրեց ֆլեշմոբ` «Ո´չ կոռուպցիային» խորագրով: 

ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ:

Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի և ընդունարանի կողմից կազմվեց «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ, որը նպատակ ուներ հասարակության անդամների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել «կոռուպցիա» կոչվող չարիքի դեմ և այս քայլով ցույց տալ, որ ցանկացած բացասական երևույթ, ինչը խորթ է և անհարիր մեր արժեքներին, անհանդուրժողության, համախմբման ու միասնական գործելու դեպքում կարող ենք դուրս մղել հասարակությունից:  Միջոցառման ընթացքում, տառը կազմելուց հետո մասնակիցները բարձրաձայն արտասանեցին իրենց կազմած տառը, այնուհետև բարձրաձայն արտասանեցին «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունը:

Ընդհանուր առմամբ ֆլեշմոբին մասնակցեցին ավելի քան 300 հոգի:

«Ո'չ կոռուպցիային» ֆլեշ-մոբն իրականացվել է Հայաստանի հետևյալ քաղաքներում` Երևան (Երևանի ՇՊԱԿ), Աշտարակ (Աշտարակ ՇՊԱԿ), Թալին (Թալինի ՇՊԱԸ), Ապարան (Ապարանի ՇՊԱԸ), Արարատ (Արարատի ՇՊԱԿ), Արմավիր (Արմավիրի ՇՊԱԿ), Գավառ (Գեղարքունիքի ՇՊԱԿ), Վանաձոր (Լոռու ՇՊԱԿ), Հրազդան (Կոտայքի ՇՊԱԿ), Գյումրի (Շիրակի ՇՊԱԿ), Կապան (Սյունիքի ՇՊԱԿ), Եղեգնաձոր (Վայոց Ձորի ՇՊԱԿ), Իջևան (Տավուշի ՇՊԱԿ): 

Ֆլեշմոբ միջոցառումը կազմակերպվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ բացառապես կամավորական հիմունքներով:

Մեկնաբանություններ (1)

Nazik
Հայաստանում ինչ ներկայացվում է հետաքրքիր շոու է,բայց որ լսարանի համար է այն,երևի իրենք գիտեն:Հայաստանցիներին համենայնդեպս չի հետաքրքրում,այստեղ շատ լավ գիտեն թե Շպակին,թե իրենց նման այլ իրավապաշտպան կազմակերպություններին,որոնք ստեղծված են միայն ժողովրդի և Եվրոպայի ուշադրությունը շեղելու համար:Ժողովուրդն արդեն հասկացել է,իսկ Եվրոպա՞ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter