HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԱԿ-ին նստեցնելու են «Ժառանգության» վերեւում

ԱԺ-ում երեկ բուռն եռուզեռ էր. «ադմինիստրացիան» այս պահի դրությամբ մեկ հարց է կարողացել լուծել. որտե՞ղ են նստելու նորագիր պատգամավորները դահլիճում: Որոշվել է, որ ՀԱԿ-ը նստելու է «Ժառանգության» տեղը՝ աջ վերեւում: Սակայն «վերեւում» վեց տեղ է, եւ ՀԱԿ-ի մեկ պատգամավորն ստիպված է լինելու նստել ներքեւ՝ «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» կողքին: Որոշված չէ նոր պատգամավորների սենյակների հարցը եւս: 

Մայիսի 31-ին ողջ օրը նրանք ստիպված են լինելու թափառել ԱԺ միջանցքներում, իսկ որ ավելի հավանական է՝ «լռվել» բուֆետում: Բանն այն է, որ նախորդ գումարման պատգամավորները մինչեւ մայիսի 31-ը՝ ժամը 10-ը, պատգամավորներ են, եւ մինչեւ երեկ որեւէ մեկը դեռ իր սենյակը չէր հանձնել. ասում են՝ ձեռները չի գնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter