HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնացել են քանդակագործին

Այսօր  անհայտ անձինք սպառնացին, որ ամենաուշը վաղը առավոտյան 9:00-ին պիտի մտնեն անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տարածք և քանդեն նրա արվեստանոցները, որտեղ դրված են նրա եզակի քանդակները:

Չուբարյանների ընտանիքին նախապես չի զգուշացվել իրենց սեփական տարածք մտնելու և քանդելու աշխատանքների մասին: Բնակիչները հանկարծակիի են եկել նաև, քանի որ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և Նալբանդյան 106-ի աշխատանքները միառժամանակ դադարեցված են:

ԶԼՄ-ներին և հանրությանը հրավիրում ենք այսօր, ժամը 19:00-ին Նալբանդյան 106/1 նախկին մանկապարտեզի դարպասի մոտ:

Հարգանքներով` Անուշ Չուբարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter