HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դեպի Արցախ առաջին թռիչքը՝ ամռանը

Այս տարվա ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի: Այս մասին երեկ տեղեկացրել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում օրական մեկ թռիչք կիրականացվի Երեւան-Ստեփանակերտ-Երեւան ուղղությամբ: Ավելի ուշ թռիչքներ կիրականացվեն օրական մի քանի անգամ:

Թերթը հիշեցնում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր 2011 թ. մայիսի 9-ին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Երեւան-Ստեփանակերտ-Երեւան առաջին չվերթի առաջին ուղեւորն է լինելու: Սակայն օդանավակայանի շահագործումը տեխնիկական պատճառներով քանիցս հետաձգվեց: Ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառը եղել է Ադրբեջանի քաղավիացիայի վարչության սպառնալիքը, ըստ որի՝ դեպի Ստեփանակերտ չվերթեր իրականացնող ինքնաթիռները ոչնչացվելու են:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter