HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդ լրագրողները հրապարակել են «Հյուսիսային հոսք-1» գազատարի վնասված հատվածի լուսանկարներն ու տեսանյութը

Շվեդական Expressen պարբերականը հրապարակել է «Հյուսիսային հոսք-1» գազատարի վնասված հատվածի լուսանկարներն ու տեսանյութը։ Բալթիկ ծովում նկարահանումն իրականացվել է ստորջրյա դրոնի օգնությամբ՝ 80 մետր խորության վրա։

Պարբերականի տվյալներով՝ ենթադրյալ դիվերսիայի հետևանքով վնասվել է գազատարի առնվազն 50 մետրանոց հատվածը։ Լրագրողները կարծում են, որ գազատարը կարող էր վնասվել միայն արտակարգ ուժի արտաքին գործադրման միջոցով։ Պայթյունի ուժգնությունը, որը գրանցվել է սեյսմոլոգիական սարքավորումների միջոցով, հավասարազոր է եղել 2,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։

Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներից արտահոսքը հայտնաբերվել էր սեպտեմբերի վերջին։ Nord Stream ընկերությունը, որը գազատարների օպերատորն է, հայտարարել է, որ արտահոսքի չորս հատվածից երեքը վնասվել է միևնույն ժամանակ։ Գերմանիայի անվտանգության ծառայությունները ենթադրում են, որ գազատարները վերականգնման ենթակա չեն։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Հյուսիսային հոսքի» գազատարների պայթյունների մեջ կասկածվում են ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածի մեջ մեղադրել էր «անգլոսաքսերին»։ Նա նաև հայտարարել էր, որ գազատարը կարող էր պայթեցնել նա, ով «տեխնիկապես ունակ է անել նման պայթյունների և արդեն դիմում էր այդպիսի դիվերսիաների, բայց նա բացահայտվեց, սակայն մնաց անպատիժ»։ Պուտինի խոսքով՝ դիվերսիայից հիմնական շահողները դարձել են Ուկրաինան, Լեհաստանը և ԱՄՆ-ն։

Շվեդիայի, Գերմանիայի և Դանիայի իշխանությունները, որոնք իրականացնում են տեղի ունեցածի հետաքննություն, կարծում են, որ գազատարները պայթեցվել են դիվերսիաների հետևանքով, որի հետևում, հավանաբար, կանգնած է Ռուսաստանը։ Եվրոպական երեք երկրները հրաժարվել էին հետաքննության արդյունքները տրամադրել ռուսական իշխանություններին։

Լուսանկարը՝ Forsvaret / Danish Defence

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter