HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան ExxonMobil ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին

Աշխարհի ամենախոշոր նավթային կորպորացիաներից մեկը՝ ExxonMobil-ը, որը «Սախալին-1» նավթագազային ծրագրի նախկին օպերատորն էր, հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական իշխանությունները «միակողմանիորեն չեղարկել են» նախագծում ընկերության մասնաբաժինը։ Exxon Neftegas Ltd-ին է պատկանում «Սախալին-1» նախագծի բաժնետոմսերի 30 %-ը, մնացածը բաշխված է Роснефть-ի (մասնաբաժինը՝ 20 %), ճապոնական SODECO կոնսորցիումի (30 %) և հնդկական Oil and Natural Gas Company Videsh Ltd.-ի (20 %) միջև։

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ExxonMobil-ում ներդրել են բոլոր ջանքերը ռուսական կառավարության և շահագրգիռ բոլոր կողմերի հետ փոխգործակցության համար։ Ընկերությունը չի նշել, թե արդյոք որևէ փոխհատուցում ստացել է իր ակտիվների համար, որոնց արժեքը գնահատվում է ավելի քան 4 միլիարդ դոլար։

Մարտի 2-ին ExxonMobil-ը հայտարարել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով ընկերությունը քայլեր է մշակում «Սախալին-1» նախագծից դուրս գալու համար և որ ՌԴ-ում նոր նախագծերի համար ներդրումներ չի անի։ Այդ ժամանակ ընկերությունը հայտարարել էր նաև Ռուսաստանից իր աշխատակիցների դուրսբերման մասին։

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել «Սախալին-1»-ի նոր օպերատորի ստեղծման մասին, որին կփոխանցվեին Exxon Neftegaz Limited-ի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Բացի այդ, այդ հրամանագրով նախատեսվում էր ծրագրից հանել ExxonMobil-ին։ Մեկ շաբաթ անց, այդ հրամանագրին համապատասխան, Յուժնո-Սախալինսկում գրանցվեց «Սախալին-1» ՓԲԸ-ն։ Կոնսորցիումի ամբողջ սեփականությունը, որը վարում էր նախագիծը, անցնում է Ռուսաստանին։

Լուսանկարը՝ REUTERS/Kathleen Flynn/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter