HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիան Ռուսաստանին ճանաչել է ահաբեկչության հովանավոր երկիր

Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որտեղ դատապարտել է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը և Ռուսաստանին հայտարարել է ահաբեկչությունը հովանավորող երկիր։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է այդ երկրի խորհրդարանի կայքէջում։ EER գործակալությունը հայտնում է, որ այն ընդունվել է միաձայն։

Հայտարարության մեջ ասվում է, որ Էստոնիան երբեք չի ճանաչի ագրեսիայի հետևանքով Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը և ուկրաինական տարածքների «Ռուսաստանին միացման միացման հանրաքվեների» օրինականությունը։ Խորհրդարանն աջակցել է Միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը, որոնք միտված են Ուկրաինայի տարածքում իրագործված հանցագործությունների հանգամանքներին, ինչպես նաև կոչ արել միջազգային տրիբունալ ստեղծել մեղավորների համար։

Էստոնական խորհրդարանը նաև հայտարարել է, որ Ռուսաստանում զորակոչն իրականացվում է հանցավոր ագրեսիայի շարունակման նպատակով և այդ պատճառով դա հանցագործություն է աշխարհի դեմ։ Բացի դրանից, պատգամավորներն աջակցել են Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու պահանջին։

Էստոնիայի խորհրդարանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին նաև կոչ է արել էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական և մարդասիրական օգնությունը, ինչպես նաև աջակցել պետության հետպատերազմական վերականգնմանը։ Էստոնացի պատգամավորները աշխարհի մյուս երկրներին ևս կոչ են արել ընդունել համանման հայտարարություններ և «համատեղ հակահարված տալ» Ռուսաստանին։

Առաջին երկիրը, որը Ռուսաստանին ճանաչել էր որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր, Լիտվան էր։ Համապատասխան հայտարարությունը ընդունվել էր 2022 թվականի մայիսին։ Օգոստոսին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Լատվիան։ Հոկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև էր ընդունել, որը կառույցին մասնակից բոլոր երկրներին կոչ էր անում Ռուսաստանին ճանաչել «ահաբեկչական պետություն»։ Փոխարենն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել էր Ռուսաստանին հայտարարել ահաբեկչության հովանավոր։

Լուսանկարը՝ Flickr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter