HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանը հրահանգավորելու է ԲՀԿ-ականներին

Այսօր՝ մինչեւ ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշնակել կոնյակի գործարանում: Ըստ ամենայնի՝ ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները՝ զգուշացնելով, որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսեւորեն:

Իսկ երբ նրանք «ուղեւորվեն» ԿԸՀ՝ մանդատները ստանալու, 16:00-ին «կոնյաչնի» են գնալու ԲՀԿ-ական նախարարները: Գործադիրի 4 անդամներին, ըստ նախնական տեղեկությունների, Ծառուկյանը հորդորելու է գնալ, ամռանը մի լավ հանգստանալ՝ հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք չէ «թեւաթափ լինել»: Թեեւ երեկ վարկած կար, որ չի բացառվում՝ ԲՀԿ-ական մի քանի նախարարներ՝ որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել: Համենայնդեպս, Ծառուկյանը նրանց կասի՝ ուզում եք, գնացեք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter