«Չորրորդ ինքնիշխանություն». վարչապետի թեկնածուները
ՀՀԿ-ի միակ ու անփոխարինելի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հարցերը «հորով-մորով» անելուց հետո հիմա էլ, ասում են, բուռն լոբբիստական աշխատանքներ է սկսել իրականացնել նոր կառավարության կազմի հետ կապված՝ խոր համոզմունք ունենալով, որ լավ-վատ, իր խոսքին էլ ականջ դնող կլինի: «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրագույն ՀՀԿ-ականների ու մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մոտ կարծիք է հայտնել, որ նոր կառավարության կազմում ինքը շատ կցանկանար տեսնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որն, ըստ վարչապետի, հանձնարարականներ կատարելու մեջ գերազանցիկ է:
Սարգսյանն ակնարկել է, որ ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը վատ չէր լինի, որ հասներ Արա Բաբլոյանին, որն, ըստ նրա, վարչարար է ու փող հաշվել գիտի: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, վարչապետի աչքով, իրեն կարդարացներ ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, թեեւ, վարչապետի տեսանկյունից, ՀՀ-ի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն էլ արժանի է այդ պաշտոնին: Բնապահպանության նախարարի գործը, Սարգսյանի դիտարկմամբ, վատ չէր լինի, որ կրկին շարունակեր Արամ Հարությունյանը՝ Բուլկին, որը նույնպես ոլորտում «հին աղվեսներից» է համարվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել