
ԱԱԾ-ի միջնորդությունը բավարարվեց. դատարանը Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում է կայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել կալանավորել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին' բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Այսօր կալանավորվել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:
Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ:
Թե՛ Արուսյակ Ալեքսանյանը, թե՛ Էրիկ Ալեքսանյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել