HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պետական մարմինների համար 200 նոր էլեկտրամոբիլներ կգնվեն

Պետական մարմինների ավտոտնտեսությունը թարմացնելու նպատակով Կառավարությունը նախատեսում է 200 նոր էլեկտրամոբիլներ ձեռք բերել։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման՝ դրանց ձեռքբերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը (վառելիք, երաշխիքային սպասարկում և այլ ծախսեր) և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։ 

«Նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»,- ասված է հիմնավորման մեջ։

Ինչպես նշված է նախագծում, նախատեսվում է նաև ՀՀ սեփականությունը հանդիսացող չշահագործվող (անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն) շուրջ 600 տրանսպորտային միջոցներ հետ վերցնել համապատասխան մարմիններից և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ դրանք հետագայում օտարելու նպատակով, ուստի անհրաժեշտ է ՀՀ պետական մարմինների համար նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերել և ավտոպարկը թարմացնել։

Հիմնավորման մեջ նաև ասվում է, որ վարչապետի հանձնարարականով 200 էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներ և էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու նպատակով վարչապետի աշխատակազմին է ներկայացվել 12 մակնիշի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների և էլեկտրամոբիլների տեխնիկական բնութագրերը։

Վարչապետի հանձնարարականներով՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցույթն իրականացնելու համար մշակված տեխնիկական բնութագրերը քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից ցանկով ներկայացված տրանսպորտային միջոցներ ներմուծող խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ և ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել են տեխնիկական բնութագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter