HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Կառավարությունը մի մարմին է, որն արագ չի աշխատում, և այդպես էլ պետք է լինի»․ Նիկոլ Փաշինյան

«Լավ կամ վատ լուր ունեմ Հայաստանում Կառավարության աշխատանքի տեմպի վերաբերյալ։ Լուրն այն է, որ աշխարհում ընդհանրապես արագ կառավարություն չկա։ Կառավարությունը մի մարմին է, որն արագ չի աշխատում, և այդպես էլ պետք է լինի»,- այս մասին Կառավարության նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով տնտեսվարողների դժգոհություններին, թե Կառավարությունը ժամանակին չի արձանագրում, որոշումները ժամանակին չի կայացնում՝ Փաշինյանն ասաց՝ ինքն այն համոզմանն է, որ «յոթ չափել, մեկ կտրելու տրամաբանությունը շատ ավելի ճիշտ է»։

«Արագությունն անընդհատության և ինստիտուցիոնալ համակարգերի կայացվածության հաշվին պետք է ձևավորվի, ոչ թե առանձին վերցրած ժամանակահատվածում, այսինքն՝ մի շաբաթվա մեջ քանի գործողություն արեցիր։ Համաձայն եմ այն տրամաբանության հետ, որ արագը դանդաղն է, բայց՝ առանց ընդհատումների։ Հենց սա է, որ բերում է որակի, որովհետև մենք ամեն անգամ ստիպված չենք լինում գնալ, ասել՝ էս որոշումը կայացրել ենք, էս մի բանը հաշվի չենք առել»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Ըստ Փաշինյանի՝ Կառավարությունը պետք է աշխատի հետևողական և շարունակաբար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter