
Հայաստանն իրանական արտադրության ռազմական անօդաչու սարքեր գնելու հայտ է ներկայացրել. իրանցի պաշտոնյա
Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու սարքեր գնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահիա Ռահիմ Սաֆավին՝ ըստ Middle East Monitor պարբերականի։
«Իրանական անօդաչու սարքեր գնելու ներկայիս թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ (ընդհանուր թովով՝ 22 երկիր)»,- համաձայն հրապարակման՝ երեկ ասել է Սաֆավին։
Նա հավելել է, որ մինչ Իսլամական հեղափոխությունը Իրանը իր ռազմական կարիքների 80 տոկոսը ներմուծում էր արտասահմանից, սակայն այժմ արտադրում է դրանք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել