HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո նույնականացվել է 201 մարմին․ Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունն ավարտվել է։ 201 մարմին է նույնականացվել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ Ավանեսյանի՝ չնույնականացված մարմիններ չկան։ 

Առողջապահության նախարարը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնք հնարավոր չի եղել նույնականացնել նաև Նիդերլանդներում։ Կան նաև նույնականացված մարմիններ, որոնք դեռևս չեն հուղարկավորվել։

«Մեր իրականացրած 60-ից ավել փորձաքննությունների արդյունքներ այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննություններ են անցել, և նույնական պատասխաններ են ստացվել, բայց ունենք նույնականացված դիակներ, որոնք դեռ չեն հանձնվել հողին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter