HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բիոնէ» ․ Եվրամիության ստանդարտներին համապատասխան առաջին օրգանական գինին Արմենիա Վայնից

Վճարովի բովանդակություն

Հիմնել խաղողի այգին բնության հանդեպ մեծ պատասխանատվությամբ, հոգ տանել, խնամել ու փայփայել այն ամբողջ կյանքի ընթացքում և  ժառանգել այդ առողջ,  պտղատու այգին գալիք սերունդներին․ այս փիլիսոփայությունն է եղել  հայկական բազմադարյա խաղողագործության և գինեգործության հիմքում։

Որդեգրելով մեր նախնիներից ընծայած գաղափարախոսությունը՝ հայաստանյան առաջատար գինեգործական ընկերություններից մեկը՝ Արմենիա Վայն ընկերությունը, 2017 թվականից նախաձեռնեց խաղողի օրգանական այգիների տնկումը՝ սկսելով  նոր ու կարևոր շրջափուլ։

Հենց նույն տարում էլ ընկերությունը տնկեց իր առաջին՝ 4 հա խաղողի օրգանական այգին, որը  2019 թ-ին ստացավ օրգանական հավաստագիր միջազգային «ԷկոՍերտ» ընկերության կողմից։

Պատասխանատվություն կրելով բնության, ինչպես նաև մարդու առողջության հանդեպ՝  Արմենիա Վայն ընկերությունը հետամուտ եղավ ժամանակակից օրգանական խաղողագործության միջազգային փորձի տեղայնացմանը Հայաստանում՝  համադրելով այդ փորձը ազգային երկրագործական հարուստ ավանդույթների հետ։

Բնական պաշարների խելամիտ և արդյունավետ օգտագործում, քիմիական միջամտության իսպառ բացակայություն, բնական միջավայրի կենսաբազմազանության ապահովում, նորագույն մեխանիզմների կիրառում ևայգիների խնամք բացառապես բնական ճանապարհով։ Ահա այն բաղադրիչները, որոնց արդյունավետ կիրառումը և ապահովումը  տեղի է ունենում Եվրամիության ստանդարտները պահպանող “Էկոսերը” ընկերության անմիջական հսկողության ներքո։

Օրգանական խաղողագործության ընդլայնումը երկար սպասեցնել չտվեց․ ևս 14 հա նոր այգիներ տնկվեցին 2019թ, որին հաջորդեց 13 հա՝ 2020թ, 21 հա 2021թ  և  2022 թ ևս 2 հա այգիների տնկումը: 

Այսպիսով 2022 թվականին ընկերության օրգանական այգիների ծավալը հասավ 54 հա-ի։

Այսօր Արմենիա Վայն ընկերության օրգանական այգիներում կարելի է հանդիպել արածող գառնուկների, մեղուների և թռչունների, որոնք իրենց բույնը հյուսել են հենց վազերի հարևանությամբ։ Բնական եղանակով՝ առանց քիմիկատների մշակված այգին դեպի իրեն է կանչում իր օգնականներին, որոնց օգնությամբ էլ մարդուն է պարգևում միայն մաքուր և առողջ բերք։

Տնկված նոր այգիները տեղակայված են Արագածոտնի մարզում՝  ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա։  Այգու ոռոգումը կատարվում է հայտնի իսրայելական արտադրության  կաթիլային ոռոգման համակարգի միջոցով: 

Արմենիա Վայնի օրգանական այգիների տնկիները բերվում են Ֆրանսիական «Մերսիե» և իտալական «VCR» ընկերություններից։

Խաղողի սորտերի և դրանց այգեգործական առանձնահատուկ մշակման մեթոդի ընտրությունը կատարվում է ընկերության գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանի և ֆրանսիացի գլխավոր խորհրդատու  Ժան-Բատիստ Սուլայի կողմից՝ այգիների խորհրդատու Գզավիե Շոնի հետ համաձայնեցնելով։ 

Խաղողի սորտերը ֆրանսիական են, դրանք հրաշալի կերպով ընտելացել են հայկական բացառիկ տերրուարի առանձնահատկություններին։ Մերլո,Կաբերնե Ֆրան, Կաբերնե Սովինյոն, Տանատ, Մուսկատ Օտտոնել, Սիրա, Պետի Վերդո, Սովինյոն Բլան, Մալբեկ  Կոլոմբար և Վիոնիե սորտերն այսուհետ սնվելու են հայկական հողից և արևից և ծնունդ են տալու նոր անզուգական գինիների։

Բնության հետ ներդաշնակ երկխոսությունը և օրգանական փիլիսոփայությունն արդեն տվել են իրենց արդյունքը։

 «Բիոնէ»․ այսպես է կոչվում ընկերության առաջին օրգանական արտադրանքը։ Այն ձոն է կյանքին (հունարենից «bios» - կյանք) և սկզբնավորման խորհրդանիշ համարվող կնոջը («նէ»`իգական սեռի դերանուն գրաբարում), մորը և մայր բնությանը։

«Բիոնէ»  գինին մաքրության և ազնվության համադրությունն է։ Այս սահմանափակ արտադրության գինին Արմենիա Վայնի սեփական օրգանական այգիների Կաբերնե Ֆրան և Մերլո սորտերի կատարյալ միաձուլումն է:  

«Բիոնէ» օրգանական գինին արդեն շուտով կլինի շուկայում․ այն ըմպելիս վստահաբար կզգաք հողի, խաղողի և կյանքի ներդաշնակությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter