HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ժամանել են Երևան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:  Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter