HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԽ-ում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:

Քարտուղարը նաև ընգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter