HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին. քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

ԱԻՆ հաղորդմամբ՝ խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել մինչև օրս բանկի կողմից և համատեղ իրականացված ծրագրերի համար: Գերատեսչության ղեկավարը համագործակցությունից առանձնացրել է հրշեջ-փրկարարական կայանների օպտիմալացման վերաբերյալ ՀԲ զեկույցը, որում մատնանշված են շենքային պայմանների բարելավման և տեխնիկական աջակցության ուղիները: Նախարար Փամբուխչյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի կողմից իրականացվող ծրագրերին՝ դրանց արդյունավետ ընթացքն ապահովելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թավաձվա Իրվին Դուբեինն իր հերթին տեղեկացրել է, որ զեկույցում առաջարկվում է ներդրումների մի քանի տարբերակ՝ նախատեսված տարբեր ուղղվածությամբ ծրագրերի համար: Բացի այդ, առաջադրանքի թիմի ղեկավարը ներկայացրել է ԱԻՆ փրկարար և հրշեջ ծառայությունների ֆունկցիոնալ գնահատումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված տեխնիկական աջակցությանը և քննարկել առաջարկներն իրացնելուն ուղղված հետագա քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter