HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը բարձր է գնահատել Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել առաջիկայում Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակվելիք զեկույցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter