HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավորության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը:

Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և կրթության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնմանը և միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորմանը վերաբերող հարցեր: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը փոխվարչապետին է ներկայացրել այս ուղղություններով արդեն իսկ մեկնարկած համատեղ ծրագրերը` վստահություն հայտնելով դրանց շարունակականության վերաբերյալ:

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը փոխվարչապետին է փոխանցել նաև Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամադ Ալ Կասիմիի ողջույնները` վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր