HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեդ Փրայս. «Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան»

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հոկտեմբերի 24-ին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին։

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրբեջանական կողմի մոտ մտահոգություններ կան այն մասին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախորդ շաբաթ իր սահմանների մոտ զորավարժություններ է արել, ամերիկյան կողմի տեսակետը Փրայսը ներկայացրել է այսպես. 

«Ես չունեմ կոնկրետ մեկնաբանություն դրա վերաբերյալ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան. մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ թուլացնելու լարվածությունն այս երկու երկրների միջև և աշխատում ենք թուլացնելու ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը՝ չանդրադառնալով բուն զորավարժությունների թեմային։

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններն անցկացնում էր Իրանի Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ նահանգների հյուսիսում՝ Ադրբեջանի սահմանի մոտ։ Իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ դրանք նախապես պլանավորված են եղել։ Զորավարժությունների ծրագիրը ներառել է Արաքս գետի վրա կամուրջների կառուցման և ռազմավարական նշանակության հենակետերի գրավման վարժանքները։ Հենց այս հանգամանքն էլ մեծ դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Թեհրանը ավելի վաղ Բաքվին տեղեկացրել էր զորավարժությունների մասին, ինչը քննարկվել էր երկու երկրների պաշտպանական կառույցների ղեկավարների միջև։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter