Արցախը շուտով օպերային թատրոն կունենա
«Հիշո՞ւմ եք այն ֆիլմը Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի մասնակցությամբ` «Pretty woman»-ը, երբ Գիրի կերպարն ասում է «գեղեցկուհուն»` Օպերան այնպիսի բան է, որ առաջին անգամ դիտելուց հետո կամ մեկընդմիշտ սիրում ես, կամ մեկընդմիշտ ատում. արցախցիները սիրեցին»,- Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեեց Արցախի ժողովրդի արձագանքն այնտեղ առաջին անգամ բեմադրված օպերային ներկայացմանը:
«Անցած տարի և այս տարի արդեն երկու անգամ կիսահամերգային տարբերակով Ստեփանակերտում բեմադրվել են օպերային ներկայացումներ` «Անուշը» և իտալական կոմիկական մի օպերա, և մենք ուղղակի ապշած էինք արցախցի հանդիսատեսի օպերա լսելու ընկալունակության վրա. առաջին անգամ լեփ-լեցուն դահլիճ ասվածը այնտեղ տեսանք` նստատեղերը չէին բավականացնում, մարդիկ շարքերի արանքում կանգնած, լուռ դիտում էին ներկայացումը:
Կոնսերվատորիայի օպերայի և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ Հովհաննես Միրզոյանի խոսքերով՝ թատերախումբը պատրաստ է թեկուզ հենց վաղը ներկայացում տալ, խնդիրները միայն տեխնիկական բնույթի են` պետք է կատարվեն ճարտարապետական ձևափոխություններ` Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը օպերա բեմադրելուն ադապտացնելու համար:
«Արցախցիների ոգևորվածությունը բավականին մեծ է,- նշում են Երևանի կոնսերվատորիայի դասախոսները,- նրանք գալիս են Երևան, սովորում կոնսերվատորիայում, այնուհետև գնում են Եվրոպա, կամ, լավագույն դեպքում, մնում Երևանում. Ստեփանակերտի օպերային թատրոնը հնարավորություն կտա տաղանդաշատ երիտասարդներին վերադառնալ հայրենիք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել