HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիան արգելել է ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը

Չեխիան հոկտեմբերի 25-ից փակել է մուտքը ռուսաստանցիների համար, որոնք այդ երկիր են ժամանում զբոսաշրջային, սպորտային կամ մշակութային նպատակներով։ Նոր սահմանափակումների մասին հայտարարվել էր դեռևս հոկտեմբերի 12-ին։

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու խոսքով՝ այդ երկիր ամեն օր այցելում էր Ռուսաստանի մինչև 200 քաղաքացի։ Նա նշել է, որ դա տեղի էր ունենում նաև այն ժամանակ, «երբ Ուկրաինայում ռուսական հրթիռներն ընկնում էին երեխաների խաղահրապարակների և մարդկանց վրա, որոնք ուղղակի գնում էին աշխատանքի»։

«Մենք պայմանավորվել ենք, որ մուտքի թույլտվությունը կարգելվի Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք Չեխիայի տարածք են ժամանում Շենգեն գոտու արտաքին սահմաններով, այսինքն մեր միջազգային օդանավակայանով, զբոսաշրջային, սպորտային կամ մշակութային նպատակներով։ Այս միջոցը կկիրառվի նաև շենգեն գործող վիզայով զբոսաշրջիկների համար, որոնք դրանք ստացել են ԵՄ անդամ որևէ երկրի կողմից»,- ասել է այդ երկրի ԱԳ նախարարը։ 

Սեպտեմբերի կեսերին Լատվիան, Լիտվան և Էստոնիան պայմանավորվել են սահմանափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ ցամաքային սահմաններով շենգենյան գործող վիզաներով ռուսաստանցիների մուտքը իրենց երկրների տարածքներ։ Բացառություններ էին արվել բեռնատարների վարորդների, դիվանագետների և ընտանեկան ու մարդասիրական նպատակներով այցելությունների համար։ Կարճաժամկետ վիզաներով ռուսաստանցիների մուտքը ևս արգելել էին Ֆինլանդիան ու Լեհաստանը։

Եվրոպական հանձնաժողովը հաստատել էր նաև Ռուսաստանի հետ հեշտացված վիզային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցումը։

Լուսանկարը՝ Radek Kozák/Unsplash

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter