
Ադրբեջանի ագրեսիայից հետո մարզային ծրագրերի իրականացումը շարունակվում է
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են կատարվում Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ:
Նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերն ակնհայտորեն թիրախավորվել են: Նշեց, որ առաջնահերթ վերականգնվել են բնակիչների գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայով ապահովումը:
Անվտանգությունից ելնելով՝ սեպտեմբերի 13-ից հետո մի շարք աշխատանքներ դադարեցվել են, այդ թվում՝ ճանապարհաշինական, սակայն արդեն վերսկսվել են այդ աշխատանքները: Նախարարը հույս ունի, որ այդ կարճատև դադարը ծրագրերը կյանքի չկոչելու պատճառ չի դառնա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել