HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2023 թվականին Ադրբեջանում պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 3,1 միլիարդ դոլար

2023 թվականին պաշտպանական և ազգային անվտանգության ապահովման ծախսերն Ադրբեջանում կկազմեն 5,3 միլիարդ մանաթ կամ ընթացիկ փոխարժեքով 3,1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի 5,084 միլիարդ մանաթի դիմաց (2,99 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Սա պարզ է դառնում Ադրբեջանի՝ առաջիկա տարվա պետբյուջեի նախագծից, որն ուղարկվել է Ադրբեջանի միլի մեջլիսի քննարկմանը։ 

«Պաշտպանունակության ուժեղացումն ու երկրի ազգային անվտանգության ապահովումը մնում է պետբյուջեի գերակա ծախսերից մեկը: 2023 թվականի պետբյուջեով այդ նպատակների համար նախատեսված է 5,3 միլիարդ մանաթ։ Դա 17,1 %-ով ավելին է, քան 2021 թվականին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի համաձայն՝ Արցախի գրավված տարածքներում կծախսվի 3 միլիարդ մանաթ (մոտ 1,8 միլիարդ դոլար), ինչը 12,4 %-ով ավելին է, քան 2022 թվականին, և 37,7 %-ով ավելին, քան 2021 թվականին։ Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 15,2 միլիարդ մանաթ (գրեթե 9 միլիարդ դոլար), ինչը 9,3 %-ով ավելին է, քան 2022 թվականին։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին Ադրբեջանի պետբյուջեի ծախսերը հասնելու են 33,3 միլիարդ մանաթի կամ 19,6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 1 միլիարդ մանաթով ավելին է, քան ընթացիկ տարում։ Պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 30,7 միլիարդ մանաթի մակարդակում (18,1 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 5,2 %-ով ավելին է, քան 2022 թվականին)։ Նավթի գինը սահմանված է 50 ԱՄՆ դոլար/բարել չափով։

Լուսանկարը՝ TАСС գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter