
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է Ադրբեջանի ագրեսիային տալ քաղաքական գնահատական
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը Ազգային ժողովում Կառավարության անդամների և պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ մինչ այս պահը որևէ պաշտոնական պատասխան ստացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), երբ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանը պաշտոնապես դիմել էր կազմակերպությանը: Պատգամավորը հետաքրքրվեց նաև ակնկալիքների մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը:
Վաչապետը նշեց, որ առաջիկայում նախաձեռնելու է կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկվի զեկույցը:
«Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ իրենց ակնկալիքը շատ հստակ է: Առաջինն այն է, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական տա կատարվածին, իսկ երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ:
Մեկնաբանել