HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բուխարեստում

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-30-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրւթյան մեջ։ Ներկա պահին օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նախարարական հանդիպումից առաջ հանդես կգա մամլո ասուլիսով։

Սպասվում է, որ հանդիպումը կկայանա Սթոլթենբերգի նախագահությամբ՝ Ռումինիայի խորհրդարանի պալատում, որը գտնվում է ռումինական մայրաքաղաքի Իզվոր փողոցի վրա։ Գլխավոր կոնֆերանս դահլիճը և հանդիպման համար առանձնացված բոլոր սրահները, այդ թվում մեդիակենտրոնը, տեղակայված կլինեն Խորհրդարանի շենքում։ 

Ենթադրվում է, որ նախարարական հանդիպման ժամանակ կքննարկվի Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացը։ Ավելի վաղ, Iltalehti թերթը, հղում անելով Ռումինիայի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության օրենսդրական նախագիծը չի բացառում այդ երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայում։ Վերջինիս տվյալներով՝ օրինագիծը արգելք չի դնում նաև ռազմաբազաների և դաշինքի ռազմական անձնակազմի տեղակայման վրա։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter