HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Պաշտպան հայրենյաց»․ ՊՆ-ն պարտադիր զինծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ է առաջարկում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն, ըստ պաշտպանության նախարարի, անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր:

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կտրվի։ Ծառայության ժամկետը կսահմանվի 5 տարի:

Կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ եթե պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվեն, ապա պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկմանն ասաց․ «Սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է»։

​Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծի վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությանը՝ այն համարելով անհետաձգելի: Այն կներկայացվի Ազգային ժողովում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter